Rtbf.be-ի փոխանցմամբ՝ Բելգիայի ոստիկանությունը երկրի մայրաքաղաք Բրյուսելում կալանավորել է հինգ մարդու, որոնք պետության խորհրդանիշի՝ «Միզող տղայի» շատրվանի մոտ պարզել են արաբերեն գրությամբ սև դրոշ, որը հիշեցրել է ԴԱԻՇ-ի դրոշը: Միջադեպը գրանցվել է երեկ երեկոյան:
Խնդիրներից խուսափելու համար կալանավորվածներն անմիջապես խոստովանել են, որ դերասաններ են, և իրենց գործողությունը ժամանակակից արվեստի օրինակ է, որի նպատակը Բելգիայի բնակչությանը ցույց տալն է, որ չարժե ինքն իրեն ահաբեկել ահաբեկչական սպառնալիքով:
Նրանց գործը քննած դատախազության ներկայացուցիչները համաձայնել են նրանց հետ և նրանց գործողության մեջ ահաբեկչական ենթատեքստ չեն տեսել: