Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ փոթորկի հետևանքով Կանադայի արևմուտքում գտնվող Բրիտանական Կոլումբիա նահանգում հոսանքազրկվել է առնվազն 500 հազար մարդ: Այդ մասին նշված է BC Hydro էներգետիկական ընկերության կայքում: Փոթորիկը Կանադայի արևմուտքին հարվածել է երեկ:
Ընկերության աշխատակիցները գիշերային ժամերին կատարել են էներգամատակարարման վերականգնման աշխատանքներ: Այսօր առավոտյան հոսանքազրկվածների թիվը կազմել է մոտ 187 հազար սպառող: BC Hydro-ն իր ուշադրությունը կենտրոնացրել է խիտ բնակեցված շրջաններում էլեկտրաէներգիայի մատակարարման վերականգնմանը: