Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եգիպտոսի ԿԸՀ-ն հոկտեմբերին ու նոյեմբերին նշանակել է երկրի խորհրդարանական ընտրությունների երկու փուլերը: Առաջին փուլը 14 նահանգում անցկացվելու է հոկտեմբերի 18-19-ին, իսկ երկրորդ փուլը մնացյալ նահանգներում անցկացվելու է նոյեմբերի 21-22-ին:
Եգիպտոսում խորհրդարանական նախկին ընտրություններն անցկացվել են 2012 թվականին՝ «Արաբական գարունից» հետո: Այն ժամանակ հաղթել էր ներկայումս դատապարտված երկրի նախկին նախագահ Մուհամմեդ Մուրսիի կուսակցությունը: