Կալիֆոռնիայի աերոկոսմիկական կայանում շարունակվում է ավիացիայի պատմության մեջ ամենամեծ ինքնաթիռի շինարարությունը, որի թևերի բացվածքը 117 մետր է: Այդ ինքնաթիռը կօգտագործվի ստրատոսֆերայից հրթիռների արձակման համար, հայտնում է vnebi.com-ը: Նրա առավելագույն զանգվածը կլինի 540 000 կգ:
Այդ նախագծի մշակմամբ զբաղվում է միլիարդատեր Փոլ Գարդներ Ալենը, որը նաև Microsoft ընկերության համահիմնադիրն է:
Gizmodo պորտալը ձեռք է բերել մի քանի լուսանկար, որոնցում կարելի է տեսնել հսկա ինքնաթիռի շինարարության պրոցեսը: Իսկ տեսահոլովակում երևում է, թե ինչպես կիրականացվի հրթիռի ապագա արձակումը:
Նախատեսվում է, որ ինքնաթիռից առաջին հրթիռի արձակումը կիրականացվի 2016 թվականին: