Տխուր աչքերն ու կիտված հոնքերը ամոթի նշան չեն: Հազարավոր տարիներ մարդու հետ ապրելով՝ շունը հարմարեցվել է նրա վարքագծին և սովորել ընդունել մեղավորի տեսք, հայտնում է news.online.ua-ն:
Պրոֆեսոր Յակ Պանկսեպը համարում է, որ բոլոր տաքարյուններն ընդունակ են զգալու յոթ հիմնական զգացում` վախ, չարություն, ֆիզիկական կապվածություն, մայրական բնազդ, միայնություն, խաղալու տրամադրություն և երջանկություն:
Շների դեպքում բարոյականության մասին պատկերացում չկա: Եթե շունը մեղավոր տեսք ունի, նա պարզապես արձագանքում է տիրոջ վարքին` նրա ձայնին, շարժումներին և հնարավոր է՝ հոտին: Հնարավոր չէ կենդանուն ամոթահար անել վատ վարքի համար, իսկ բղավոցներն ու կոպտությունը միայն կփչացնեն հարաբերությունները: