Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ն ընթացիկ տարվա աշնանը մտադիր է ծովային գործողություն իրականացնել դեպի ԵՄ երկրներ անլեգալ ճանապարհով փախստականներ փոխադրող կազմակերպիչների դեմ: Այդ մասին հայտարարել է Չեխիայի վարչապետ Բոգուսլավ Սոբոտկան:
Համատեղ ծովային գործողությունն անցկացվելու է միջազգային ջրերում և ուղղված է լինելու մաքսանենգների դեմ: Չեխիայի վարչապետի խոսքով՝ արդեն իսկ ձեռք են բերվել բոլոր պայմանավորվածությունները, և սեպտեմբերին ու հոկտեմբերին ի հայտ կգա գործի անցնելու հնարավորություն:
Սոբոտկան վստահություն է հայտնել, որ կարիք չկա այդ ծովային գործողությունում ՆԱՏՕ-ին ներգրավել, և որ շենգենյան գոտու պաշտպանությամբ պետք է զբաղվեն ԵՄ անդամ երկրները: Շենգենյան սահմանի փակումը նույնպես մնում է վիճելի, և ԵՄ-ի երկրները համակարծիք չեն այդ հարցում: