Wednesday, 24 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Հայաստանը երաշտի վտանգին ենթակա երկրների ցանկում

Բնական ռեսուրսների համաշխարհային ինստիտուտը հրապարակել է զեկույց, որտեղ նշել է աշխարհի այն երկրների ցանկը, որոնք առաջիկա 25 տարիների ընթացքում առավել շատ են ենթակա լինելու երաշտի վտանգին: 33 երկրներից կազմված ցանկում Հայաստանը 22-րդն է՝ առավելագույն 5 բալից ստացել է 4,6 բալ: Այս ցանկում ընդգրկված են Հայաստանի չորս հարևան երկրներից 3-ը: Իրանը 4,91 բալով զբաղեցնում է 13-րդ տեղը, Ադրբեջանը 18-րդ տեղում է՝ 4,69 բալով, իսկ Թուրքիան 4,27 բալով 27-րդ տեղում է:

Զեկույցի հեղինակները նշում են, որ կլիմայական փոփոխությունները, բնակչության թվի ավելացումը, միջին խավի ձևավորման արդյունքում ավելի մեծ քանակով ապրանքների և ծառայությունների պահանջարկի բավարարման անհրաժեշտությունը բերում են ինչպես խմելու, ոռոգման, այնպես էլ արդյունաբերական նպատակներով օգտագործվող ջրի պաշարների նվազման: Ուսումնասիրության հեղինակների կարծիքով՝ ջուրը վաղուց դարձել է երկրների միջև հակամարտությունների առաջացման պատճառ, և որպես օրինակ ներկայացնում են Պաղեստինի և Իսրայելի հակամարտությունը: Ջրային պաշարների համար պայքարի արդյունք է դիտարկվում Սիրիայում արդեն չորս տարի շարունակվող քաղաքացիական պատերազմը: Ուսումնասիրության հեղինակները համարում են, որ ջրի պահանջարկի ավելացման արդյունքում, այդ հակամարտությունները կարող են ավելի ընդլանվել:

Մեզ, իհարկե, հետաքրքրում է մեր տարածաշրջանը, և այն, որ Հայաստանի հարևան երեք երկրները ներառված են այս ցանկում: Պետք է նկատի ունենալ, որ Հայաստան հարևան երկրներից գրեթե ջուր չի հոսում, այլ ընդհակառակը Հայաստանի ջրային պաշարների մի զգալի մասը հոսում է հարևան երկրներ: Մեր հարևան երկրները փորձում են հնարավորինս արդյունավետ օգտագործել իրենց ջրային պաշարները: Թուրքիան Արաքս գետի վրա կառուցված և կառուցվելիք ջրամբարների միջոցով գրեթե դադարեցրել է այդ գետի հոսքը, և այն գոյություն ունի բացառապես Հայաստանի ջրային պաշարների հաշվին՝ Հայաստանից Արաքս լցվող ջրի հաշվին:

Արաքս գետ են լցվում Հայաստանի ձկնարտադրությամբ զբաղվող տնտեսությունների ջրային հոսքերը, Արաքս է լցվում Հայաստանի ամենաջրառատ գետ համարվող Սև ջուր գետը, Արաքս է թափվում Սևանից սկիզբ առնող Հրազդան գետը, որի վրա կառուցվող ջրամբարի մասին խոսվում է խորհրդային տարիներից, սակայն ջրամբարը մնում է կիսակառույց վիճակում: Արաքսի ջուրը հոսում է դեպի հայ-իրանական սահման, իսկ այնուհետև Ադրբեջան: Իրանը արդեն այսօր կանգնած է ջրի լուրջ դեֆիցիտի առաջ, այդ երկրում ցամաքել ու ծանծաղուտի է վերածվել Ուրմիա լիճը, և իրանական գյուղատնտեսությունը կանգնած է ջրի պահանջարկը բավարարելու խնդրի առաջ:

Ադրբեջանում ևս անընդհատ տեղեկություններ են հայտնվում այն մասին, որ սակավաջրության պատճառով անմշակ են մնում զգալի քանակով գյուղատնտեսական հողեր: Ադրբեջանցիները ի դեպ մեղադրում են հայկական կողմին, որ ջուրը ամռանը բաց թողնելու փոխարեն, բաց է թողնում ձմեռային ամիսներին, երբ ջուրը օգտագործելու հնարավորություն չկա:

Մինչդեռ Հայաստանի գյուղատնտեսությունը ինքը ունի ջրի պակաս, և միայն անցյալ տարի ֆերմերային տնտեսությունները հսկայական վնաս կրեցին սակավաջրության պատճառով: Առանց Բնական ռեսուրսների համաշխարհային ինստիտուտի հետազոտությունների էլ պարզ է, որ ջրի խնդիրը տարեցտարի վատանում է:

Հիմա արդեն Հայաստանի կառավարությունը պետք է լուրջ ներդրումներ կատարի եղած ջրային ռեսուրսները արդյունավետ օգտագործելու համար: Հայաստանի ռելիեֆը և ջրային ռեսուրսների առկա պաշարը թույլ է տալիս, դրանց արդյունավետ օգտագործման դեպքում, նույնիսկ ամենաերաշտային տարիներին գյուղատնտեսությունը ապահովել անհրաժեշտ ջրով: Մինչդեռ վերջին մի քանի տարիներին մենք ականատես ենք լինում ճիշտ հակառակ գործընթացին, երբ ջրային ռեսուրսների ոչ նպատակային և չհաշվարկված օգտագործման արդյունքում Հայաստանի նույնիսկ ամենաջրառատը համարվող գետը վերածվել է ճահճուտի, իսկ Հայաստանը իր ջրային պաշարները սեփական կարիքների համար ամբարելու և օգտագործելու փոխարեն, դրանք անխնա ուղարկում է դեպի Արաքս գետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում