Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ամերիկացի սենատոր, դեմոկրատ Ջեֆ Մերկլին այսօր հայտարարել է, որ մտադիր է աջակցել Իրանի հետ ձեռք բերված միջուկային համաձայնագրին, որի շուրջ քվեարկությունը սեպտեմբերին անցկացվելու է ԱՄՆ Կոնգրեսում:
Դրանով իսկ Մերկլին դարձավ 31-րդ սենատորը, ով աջակցություն է հայտնում Իրանի հետ միջուկային գործարքին: Մերկլին ընդգծել է, որ ուշադիր ընթերցել է Իրանի հետ միջուկային համաձայնագիրը, հանդիպել է փորձագետների, վերլուծաբանների, իրավաբանների, դեսպանների հետ, որպեսզի գնահատական տրվեն միջուկային գործարքի օգտին խոսող փաստարկներին ու հակափաստարկներին:
Արդյունքում սենատորը եկել է այն եզրակացության, որ Իրանի հետ ձեռք բերված միջուկային համաձայնագիրը լավագույն ռազմավարությունն է, որն Իրանին հնարավորություն չի տա ստանալ միջուկային զենք: