Կորեական սմարթ-սառնարանը դարձել է կիբեռհարձակման զոհ, որի արդյունքում գողացվել է օգտագործողի Gmail-ի գաղտնաբառը: Փորձագետները անհանգստացած են Samsung խելացի սառնարանների խոցելիությամբ, հայտնում է Supreme2.ru-ն:
Samsung RF28HMELBSR սառնարանի համակարգում անվտանգության խոցելի տեղը հայտնաբերել են Pen Test Partners ընկերության մասնագետները: Հետազոտության արդյունքները հրապարակվել են ցանցահենների մասին DEFCON համաժողովում:
Համացանցին միացած սառնարանը կարող է իր էկրանին արտացոլել Google-ի օրացույցը` Gmail Calendar սերվիսին միացված մյուս սարքավորումների նման: Օգտվողը օրացույցում կարող է փոփոխություններ մտցնել, որոնք տեսանելի կլինեն մյուս բոլոր սարքավորումներում: Չնայած սառնարանը աջակցում է SSL-ին, նրան չի հաջողվել ստուգել սերտիֆիկաը: Հետևաբար ցանցահենները, ովքեր կարողացել են մուտք ստանալ ցանց, կարող են ձեռք բերել Google-ի գրանցման տվյալները: