Անգլիայի Պրեմիեր լիգայի չորրորդ տուրում «Սաութհեմփթոն»-ը հյուրընկալել էր «Նորվիչ»-ին:
Տանտերերը Պելլեի գոլի և Տադիչի դուբլի շնորհիվ վստահ հաղթանակ են տոնել 3:0 հաշվով:
Հանդիպման գլխավոր մրցավար Ջոնաթան Մոսն առաջին խաղակեսում որոշում է կայացրել հեռացնել հյուրերի պաշտպան Սթիվեն Ուիթակերին, բայց պատահմամբ կարմիր քարտի փոխարեն ցույց է տվել իր նոթատետրը: