Սանկտ-Պետերբուրգի կիսապաշտպան Ակսել Վիտսելը մոտ է «Միլան» տեղափոխվելուն, վստահեցնում է TMW-ն:
Պարբերականը վստահեցնում է, որ 26-ամյա բելգիացին որոշում է կայացրել տեղափոխվել միլանյան ակումբ, ինչի պատճառով պատրաստ է մերժել ցանկացած այլ առաջարկ: Հայտնի է, որ Վիտսելն արդեն հրաժարվել է տեղափոխվել «Յուվենտուս»:
Հավելենք, որ Վիտսելն այս մրցաշրջանում մասնակցել է 8 խաղի և կատարել երկու գոլային փոխանցում: