Անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ն պաշտոնապես հայտարարել է բելգիացի կիսապաշտպան Կևին դե Բրույնեի տեղափոխության մասին:
«Քաղաքաբնակներ»-ը Դե Բրույնեի տրանսֆերի համար «Վոլֆսբուրգ»-ին վճարել են 70 միլիոն եվրո, իսկ ֆուտբոլիստի հետ կնքել են վեցամյա պայմանագիր:
Բելգիացին հանդես կգա 17 համարի մարզահագուստով: