Բունդեսլիգայի երրորդ տուրում Դորտմունդի «Բորուսիա»-ն հյուրըկալել էր Բեռլինի «Հերտա»-ին:
Տանտերերը Մատս Հյումելսի և Պյեր-Էմերիկ Օբամեյանգի գոլերի շնորհիվ 50-րդ րոպեին ստացան երկու գնդակի առավելություն, որից հետո մրցակցին հաջողվեց միայն կրճատել հաշվի տարբերությունը: Գոլի հեղինակ դարձավ Կալուն:
Իսկ Հայաստանի հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանը հանդիպման վերջին րոպեին կրունկով գնդակը փոխանցեց Ադրիան Ռամոսին, ով դրեց հանդիպման վերջակետը՝ 3:1, և «Բորուսիա»-ն գլխավորում է մրցաշարային աղյուսակը: