Իտալական La Gazzetta dello Sport-ը պնդում է, որ Թուրինի «Յուվենտուս»-ը ոչ մի դեպքում չի պատրաստվում վաճառել թիմի կիսապաշտպան Պոլ Պոգբայի տրանսֆերը այս ամռան ընթացքում:
Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն անձամբ է հետաքրքրված ֆրանսիացի 22-ամյա կիսապաշտպանի ծառայություններով ու նրա տրանսֆերի համար պատրաստ է վճարել 150 միլիոն ֆունտ: Թուրինյան ակումբի ղեկավարությունն անգամ այդպիսի առաջարկն ընդունել չի պատրաստվում:
Նշենք նաև, որ պորտուգալացի մասնագետը Պոլին առաջարկել էր հնգամյա պայմանագիր՝ ընդհանուր 80 միլիոն ֆունտ աշխատավարձով: