«Շալկե 04»-ի կիսապաշտպան Յուլիան Դրաքսլերը տեղափոխվել է «Վոլֆսբուրգ», հայտնում է Sky Sports-ը:
21-ամյա գերմանացին արդեն հասցրել է բուժզննում անցնել «գայլեր»-ի մարզաբազայում և կնքել հնգամյա պայմանագիր: Ֆուտբոլիստի տեղափոխության դիմաց գործող փոխչեմպիոնները կվճարեն 36 միլիոն եվրո:
Հիշեցնենք, որ Դրաքսլերի ծառայություններով հետաքրքրված էր նաև «Յուվենտուս»-ը, բայց թուրինյան ակումբը չկարողացավ համաձայնության հասնել գերմանացու հետ: