Անգլիական «Լիվերպուլ»-ի եզրային կիսապաշտպան Լազար Մարկովիչը վարձակալական հիմունքներով տեղափոխվել է «Ֆեներբահչե»:
Սերբիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստը թուրքական ակումբում կմնա մինչև առաջիկա մրցաշրջանի ավարտը, հայտնում է անգլիական ակումբի պաշտոնական կայքը:
«Բիթլեր»-ի կազմում Մարկովիչը անցկացրել է 39 խաղ, խփել 4 գոլ ու մեկ գոլային փոխանցման հեղինակ դարձել: