«Մանչեսթեր Յունայթեդ»-ի դարպասապահ Վիկտոր Վալդեսի տեղափոխությունը «Բեշիքթաշ» խափանվել է:
Իսպանական As պարբերականը հայտնում է, որ անգլիական ակումբի դարպասապահը Թուրքիան ներկայացնող թիմի հետ ուներ բանավոր համաձայնություն: Բայց «Բեշիքթաշ»-ի ղեկավարությունը որոշել է վերանայել պայմանագրի պայմանները, ինչի պատճառով Վալդեսը որոշել է չթռչել Ստամբուլ:
Հիշեցնենք, որ հունիսին մանկունյանցիների գլխավոր մարզիչ Լուի վան Գալը հայտարարել էր, որ իսպանացի դարպասապահը պետք է լքի ակումբը: