Tuesday, 23 04 2024
17:30
Շվեյցարիան 2023 թվականին լրացուցիչ արգելափակել է 580 մլն ֆրանկի ՌԴ ֆինանսական ակտիվներ
Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ
17:10
Իսպանիայում ավելի քան 12 տոննա հաշիշ և 600 կգ կոկաին են առգրավել
Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության հիմնադրամի ղեկավարը հյուրընկալվել է ՆԳՆ-ում
Ալիևը խոսել է էքսկլավների ու դելիմիտացիայի մասին
«Առանց Ադրբեջանի հետ համաձայնության «խաղաղության խաչմերուկը» թղթի կտոր է». Ալիև
Ստամբուլի նահանգապետարանն արգելել է Ցեղասպանության հիշատակի միջոցառման անցկացումը
Զարմանում եմ, որ զինված ուժերի մասին տեղեկատվությունը եկեղեցականներից պիտի իմանանք․ Արփի Դավոյան
Սահմանի ցանկացած փոփոխություն պետք է հաստատվի հանրաքվեի միջոցով. Արթուր Խարատրյան
16:40
Օդեսայում հայտնել են ԱԹՍ-ի հարձակումից 9 վիրավորի մասին
Ադրբեջանի արձագանքը ո՞րը կլինի, եթե Ձեր դիրքորոշումը ասենք․ ՔՊ պատգամավոր
Սահմանազատում պետք է լինի, բայց 93 թվականի փաստացի սահմաններով․ Արթուր Խաչատրյան
12 դատական հայց ընդդեմ լրագրողների և լրատվամիջոցների
Պետք է ամեն ինչ անել, որպեսզի տեղեկատվության ազատությունը՝ որպես իրավունք, պաշտպանված մնա․ Մելիքյան
Լրագրողների նկատմամբ ճնշումներ եղել են, ֆիզիկական բռնություններ չեն եղել՝ 2024թ. 1-ին եռամսյակում
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Էրդողանի «Բաղդադի երկաթուղին»
Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունը
«Փրկիչի» խայտառակ սցենարն է. խաղաղապահի բրենդի ներքո օկուպացվելու է Հայաստանը
ՀԱՄԱՍ-ը զգալի ուժ է պահպանում Գազայի հատվածում
Եթե միայն դրոշն ենք այրում, նշանակում է՝ շատ տկար ենք
15:50
Զալուժնու թեկնածությունը հաստատվել է որպես Լոնդոնում Ուկրաինայի դեսպան
Այս տարվա սկզբին ֆինանսների արտահոսքը Հայաստանից ավելացել է
Հայաստանի այրվող դրոշները
«Հայաստանն ու Ադրբեջանը միջնորդների կարիք չունեն». Ալիև
«Հնարավորության դռները միշտ չէ, որ բաց են մնում». Էրդողանը՝ Փաշինյանին
ՀՀ վարչապետն Էկոնոմիկայի նախարարությանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված առաջարկություններ
Բաքուն համաձայն է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՀԷՑ-ում ծաղրում են քաղաքացիներին, ովքեր գնում են բողոքելու հավելագրումներից

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ից հրաժարվում են քաղաքացիներին պարզաբանում տալ, թե ինչու են վերջիններիս սպառած էներգիայի հաշիվները ուռճացված:

Նախօրեին տասնյակ քաղաքացիներ ահազանգել էին խմբագրություն և բողոքում էին, որ հատկապես հուլիս ամսվա վարձավճարները չափազանցված են: Քաղաքացիներից շատերը հուլիս ամսվա կեսը տանը չեն եղել, մեկնել են հանգստի, բայց վերադառնալուց հետո պարզել, որ 10-15 հազար դրամ հոսանք են սպառել, որը նախկին ամիսներին սպառած հոսանքի համեմատությամբ կրկնակի ավել է:

Քաղաքացիներից մի քանիսը գնացել էին ՀԷՑ, դիմում գրել և պահանջել փորձաքննության ենթարկել իրենց հաշվիչները, իսկ որոշներն էլ պարզապես պարզաբանում էին պահանջել, սակայն ոչ մի տրամաբանական բացատրություն չէին լսել:

«Ես երեկ եմ գնացել ՀԷՑ, դիմեցի հենց Արաբկիրի բաժնի պատասխանատուներին, քանի որ ես Արաբկիրի բնակիչ եմ, բայց իրենք սկսեցին ինձ վրա ծիծաղել, քմծիծաղ տալ: Աշխատակիցներից մեկն էլ, իմ հարցին ի պատասխան, թե ինչու է իմ հոսանքը հուլիս ամսին այդքան շատ եկել, քան մյուս ամիսներին, հեգնանքով պատասխանեց, թե դա ի՞նչ հարց է, դուք ամեն օր նույն չափի ջո՞ւր եք խմում: Ասաց՝ մի օր մի լիտր եք խմում, մյուս օրը՝ երկու: Այդպես էլ հոսանքն է՝ մի ամիս շատ եք սպառում, մյուսին՝ ավելի շատ, մեկ այլ ամիս՝ ավելի քիչ: Այսինքն՝ նրանք ինձ ձեռ առան ու ճանապարհ դրեցին»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Արաբկիր վարչական շրջանի Թբիլիսյան խճուղի 33/2-ի 45 հասցեում բնակվող Կարինե Մելքոնյանը: Նա, զայրանալով ՀԷՑ-ի աշխատակիցների վերաբերմունքից, հայտարարել է, որ կգնա նախարարություն և այնտեղ կբողոքի, ինչին ի պատասխան՝ աշխատակիցները կրկին հեգնել են, թե ուր ուզում ես՝ գնա բողոքի, մեկ է՝ վերջում էլի մեզ մոտ են ուղարկելու:

ՀԷՑ դիմել է նաև Դավիթաշեն 1-ին թաղամասի բնակիչ Էմիլ Մկրտչյանը: Նրա դեպքում, քանի որ մամուլն արդեն անդրադարձել էր, տեսուչը եկել և բացատրել է, որ տեխնիկական խնդիր է եղել, սխալմամբ ավել թիվ է ֆիքսվել, և հաջորդ ամիս ավել գանձված գումարը կհանվի սպառած հոսանքի գումարից: «Ես չգիտեմ՝ իմ դեպքում այդպես ասացին, տեխնիկական խնդիր որակեցին, բայց չգիտեմ՝ մյուսների դեպքում ի՞նչ է եղել, քանի որ հարևաններս էլ նույն խնդրի առաջ են կանգնել»,- ասաց Մկրտչյանը, որը ևս պարզել էր, որ հուլիս ամսվա համար պետք է 5 հազար դրամ ավել վճարի: Այն դեպքում, երբ հուլիս ամսվա մեջ 15 օր ընտանիքով քաղաքից բացակայել են:

Ստացվում է, որ ՀԷՑ-ը, որը, իբր, այս ընթացքում վնասով էր աշխատում, սկսել է կրկնակի շահույթներով աշխատել: Նախ կառավարությունից, ինչպես նաև խոշոր ու Փոքր և միջին բիզնեսից կստանա իր սուբսիդավորումը, հոսանքի թանկացման հավելյալ գումարները, դրան գումարած՝ իր հերթին, քաղաքացիներից 1-2 ամսվա ընթացքում կպոկի այնքան գումար, որը կգերազանցի անգամ հայտում նշված 17 դրամ թանկացումը և ՀԾԿՀ-ի տուգանքները:

Տնտեսագետ, «Թրանսփարենսի ինթերնեյշնալ» հակակոռուպցիոն կենտրոնի փորձագետ Արտակ Մանուկյանի խոսքով՝ այս ամենաթողության վիճակը ստեղծվել է այն պատճառով, որ Հակաստանում հարցերը լուծվում են ծանոթ-բարեկամ, ընկերական մակարդակում: «Ի՞նչ է տեղի ունենում: Տեղի է ունենում սուբսիդավորում բնակչության համար, որը չարաշահումների տեղիք է տալիս: Այդ թվում՝ տեսուչ-պետ, տեսուչ-սպառող հարաբերություններում: Եվ փոխանակ օրենսդրական բնույթի կարգավորումներ իրականացվեն, Նազարյանի թեթև ձեռքով Բիբինի հետ ընկերական բնույթի հարցեր են կարգավորվում, ինչն էլ հանգեցնում է այս ամենաթողության վիճակին»,- ասաց Մանուկյանը:

Նրա խոսքով՝ ՀԷՑ-ը հավելավճարներով, ըստ էության, չարաշահում է կառավարության սուբսիդավորումը, քանի որ սուբսիդավորվում է ոչ թե ամբողջ սպառած հոսանքի արժեքը, այլ միայն դրա 7 դրամը: «Այսինքն՝ երբ մենք ականատես ենք լինում նման չափի հավելագրումների, չարաշահումների, ապա ակնհայտ է դառնում, որ ՀԷՑ-ն այլևս սուբսիդավորման կարիք չունի: Մանավանդ եթե հաշվի առնենք կառավարություն-ՀԷՑ բարիդրացիական կապերը, ապա բնավ պետք չէ, որ կառավարությունը սուբսիդավորի թանկացված հոսանքի համար:

ՀԷՑ-ը իր հավելագրումներով ավելի շատ գումար կաշխատի, քան իրենց կտա կառավարությունը: Այնպես որ այստեղ լուրջ խնդիրներ կան, որոնցով պետք է լրջորեն զբաղվել»,- նկատեց Մանուկյանը՝ չբացառելով, որ ՀԷՑ-ի այս հավելագրումներով չարաշահումների գործընթացը համաձայնեցված է կառավարության հետ: «Համենայնդեպս, այդ հրապարակումներին հերքումներ չեն եղել և հանգիստ կարելի է նման ենթադրություն անել»,- եզրափակեց տնտեսագետը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում