Կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Նեյմարը հայտարարել է, որ չի պատրաստվում փոխել ակումբային գրանցումը: Ավելի վաղ տեղեկություններ էին շրջանառվում, որ «Մանչեսթեր Յունայթեդ»-ը պատրաստ է 190 մլն եվրո վճարել բրազիլացի հարձակվողի տրանսֆերի դիմաց:
« «Բարսելոնա»-ն կարող է հանգիստ լինել, «Յունայթեդ»-ն ինձ չի հետաքրքրում: Երջանիկ եմ այստեղ:
Ինչ վերաբերում է ինձ, Մեսսիին ու Սուարեսին, ապա կարող ենք կրկին գերազանց մրցաշրջան անցկացնել: Չգիտեմ` մեր եռյակին կհաջողվի այնքան գոլ խփել, որքան նախորդ մրցաշրջանում, բայց մենք ջանք չենք խնայի:
Ցանկանում ենք տիտղոսներ պարգևել մեր թիմին»,- TV3 հեռուստաընկերության հետ զրույցում նշել է Նեյմարը: