Thursday, 25 04 2024
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի

Ուր կտանի երրորդ քայլը

2008 թվականին դառնալով նախագահ՝ Սերժ Սարգսյանը կիրառության մեջ դրեց կուսակցությունների հետ խորհրդակցությունների պրակտիկան: Նախ այդ խորհրդակցությունները անցկացվում էին Մարզահամերգային համալիրի կլոր սեղանի շուրջ և ներառում էին մի քանի տասնյակ կուսակցությունների, իսկ հետո աստիճանաբար Սերժ Սարգսյանը մաղեց այդ շրջանակը, և այսօր սահմանադրական փոփոխությունների շուրջ նա խորհրդակցում է մեկ, առավելագույնը երկու ձեռքի մատների վրա հաշվող կուսակցությունների հետ:

Սակայն հեռանկարում ըստ էության, դատելով ներկայացվող սահմանադրական փոփոխությունների նախագծից, որի շուրջ էլ Սերժ Սարգսյանն այսօր խորհրդակցություններ է անցկացնում կուսակցությունների հետ, նա պլանավորում է շատ մոտ ապագայում Հայաստանում թողնել ընդամենը երկու կուսակցություն: Համենայնդեպս, հենց այս մեխանիզմն է իր մեջ պարունակում խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլի մասին դրույթը, որից իշխանությունները չեն հրաժարվում, չնայած Վենետիկի հանձնաժողովի վերապահումներին անգամ:

Լավ է դա Հայաստանի համար, թե վատ՝ շատ դժվար է ասել: Մեծ հաշվով, եթե կուսակցական համակարգը կայացած չէ, եթե սահմանադրական կարգ գոյություն չունի, կուսակցությունների քանակը, ըստ էության, ավելի շուտ դառնում է տեխնիկական խնդիր: Եվ առնվազն հասարակական շահերի տեսանկյունից որևէ տարբերություն չկա՝ երկկուսակցակա՞ն քաղաքական համակարգ կձևավորվի, թե՞ կլինեն մի քանի կուսակցություններ, որոնք հիմնական դերակատարները կլինեն դաշտում:

Երկկուսակցական համակարգը նշանակություն ունի իշխանությունների համար, քանի որ երկու կուսակցությունների պարագայում նրանց համար բավական դյուրին է դառնում, այսպես ասած, լեզու գտնելու, վիճելի հարցերի շուրջ պայմանավորվելու խնդիրը: Ավելի հեշտ է լուծել մեկ կուսակցության հետ պայմանավորվելու հարցը, քան երեքի կամ չորսի: Եվ ըստ այդմ՝ Հայաստանում երկկուսակցական դոմինանտության տանող սահմանադրական փոփոխությունների նախագիծն ունի հենց այս նպատակը, որի իրականացման պարագայում նույնիսկ պետք չէ բացառել, որ շատ մոտ ապագայում Հայաստանում ընտրությունների միջոցով անգամ իշխանություն կարող է փոխվել՝ անունով:

Բանն այն է, որ եթե իշխանություններին հաջողվի անցկացնել երկկուսակցական ֆորմատի տանող մոդելը, ապա հաջորդ քայլով արդեն կձևավորվի երկրորդ ուժը: Իսկ երրորդ քայլով շատ հնարավոր է, որ ժողովրդավարական կոսմետիկան կիրառի արդեն այնպիսի շպարի միջոց, ինչպիսին ընտրությունների միջոցով իշխանափոխությունն է, որը, իհարկե, բովանդակային իմաստով կլինի զուտ անվանափոխություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում