Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը դուբլի հեղինակ է դարձել Լա Լիգայի 2-րդ տուրում կայացած «Բետիս»-ի հետ խաղում (2:0): Երկրորդ գոլը Խամեսը խփել է շրջադարձ հարվածով:
«Գոլը գեղեցիկ ստացվեց: Այն կընդգրկեմ կարիերայիս ամենագեղեցիկ գոլերի եռյակում: Երբեք նախկինում նման կերպ գոլ չեմ խփել:
Դուրս կգամ խաղադաշտ, թե ոչ, որոշում է մարզիչը: Կազմը որոշում է Բենիտեսը, իսկ ես պետք է պատրաստ լինեմ խաղալ, երբ անհրաժեշտ է: Իմ առաջադրանքն է ջանասիրաբար աշխատել մարզումների ժամանակ»,- Խամեսի խոսքերը մեջբերում է Marca-ն: