Կատալոնական «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն մեկնաբանել է հաղթանակը «Մալագա»-ի նկատմամբ` 1:0 հաշվով:
Մասնագետն առանձնացրել է բելգիացի պաշտպան Տոմաս Վերմալենին, ով խփել է միակ ու հաղթական գնդակը, հուսալի խաղ ցուցադրել պաշտպանությունում:
«Բախվեցինք նույն խնդիրներին, ինչ նախորդ մրցաշրջանում, երբ խաղում էինք «Մալագա»-ի հետ: Այդ թիմի հետ պետք է շատ արդյունավետ խաղալ: Երբ զրուցում էինք ընդմիջման ժամանակ, բոլորս վստահ էինք, որ գոլ ենք խփելու:
Ինչ վերաբերում է Վերմալենին, նրա հրաշալի խաղն ինձ չի զարմացրել: Ճիշտ է` նա առայժմ պատրաստ չէ 100 տոկոսով: Նրան խաղաժամանակ է հարկավոր»,- Էնրիկեի խոսքերը մեջբերում է «Բարսելոնա»-ի պաշտոնական կայքը: