Saturday, 20 04 2024
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը

Ֆրունզիկի քթով ու «հումորի մայրաքաղաք» բնորոշումով չէ, որ պետք է ճանաչել Գյումրին

«Առաջիկայում Գյումրին կունենա իր մասին իրապատում ֆիլմ, որը որոշել ենք անվանել «Վերջին քաղաքը»: Իհարկե, սա բարդ ու պատասխանատու նախագիծ է, գուցե իմ ստեղծագործական կյանքի ամենաբարդերից մեկը: Ամեն դեպքում, իմ հայրենի քաղաքը պիտի ներկայացնեմ, որ լավ չներկայացնեմ, ի՞նչ նամուսով ներկայանամ գյումրեցիներին»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց գյումրեցի կինոռեժիսոր Արմեն Գասպարյանը` մանրամասնելով, որ Գյումրու մասին ֆիլմ նկարելու փորձ արդեն կա` «Գողացված մանկությունը», որ պատմում է գյումրեցի չքավոր երեխաների մասին:

«Իտալիայում «Գողացված մանկությունը» ֆիլմի եվրոպական պրեմիերային՝ դիտումից հետո, մեզ` ինձ ու իմ թիմի անդամներին, մոտենում էին հուզված իտալացիներ ու հարցնում` մի՞թե աղետից մոտ 30 տարի անց դեռ այս վիճակում է Գյումրին, և գոյություն ունի, ասենք, անօթևան հասկացությունը: Ես չգիտեի՝ ինչ պատասխանել: Ասացի, որ, այո, կա այդ հասկացությունը, և դեռ 4000 անօթևան կա Գյումրիում՝ մոտավոր հաշվարկներով: Հասկանո՞ւմ եք՝ սա ազգային խայտառակություն է: Հենց երևի սրա համար էլ ֆիլմը, ինչպեսև իմ մյուս ֆիլմերը, անտեսվեցին մեր պետական պատկան կառույցների կողմից»,- ներկայացրեց ռեժիսորը:

Նրա խոսքով` Գյումրին մեր իշխանությունների աղվեսադրոշմն է` բոլոր իմաստներով խարանը, ձախողման, պետական ու հանրային հարստությունների փոշիացման, կոռուպցիայի և մյուս երևույթների նյութական ապացույցը: «Իշխանությունները դա հասկանում են ու հիմա ուղղակի շրջանցում են Գյումրիի թեման: Հասկանում են, որ ասելիք չունեն, արդարացում չունեն»,- նշում է նա:

Ռեժիսորի համար կարևորը պարզ, հասարակ գյումրեցուն ներկայացնելն է ֆիլմում, այն գյումրեցուն, մարդուն, որը ամենօրյա գոյապայքարի մեջ է` միայնակ իր դարդ ու ցավի հետ, օրվա հաց հայթայթելու խնդիրների հետ: «Չգիտես որտեղից ու ինչու բռնեցին ու Գյումրիի մասին ամենասխալ պատկերացումները սկսեցին մատուցել ժողովրդին,- դժգոհում է Արմենը:- Ո՞վ է ասել, որ Գյումրին միայն Ֆրունզիկի քթով կամ էլ «հումորի մայրաքաղաք» հիմար արտահայությամբ է ճանաչված: Գյումրին նախ և առաջ Հայաստանի այն եզակի քաղաքն է, որն ունի քաղաքային կյանքի ու կենցաղի ավանդույթներ ու մշակույթ դեռ ցարական ժամանակներից: Ի վերջո, սա քաղաք է, որը 1918-20 թթ. երկու անգամ անցել է թուրքական տիրապետության տակ, սակայն հետ է նվաճվել ու պահել իր դեմքը:

Եղել ենք Արևմտյան Հայաստանում` Կարսում: Երկվորյակ քաղաքներ են: Մի պահ, երբ Կարսում էի, մտածեցի, թե Գյումրվա հին թաղերով եմ քայլում: Հենց սա պիտի ներկայացվի աշխարհին, ոչ թե Ֆրունզիկի քիթը»:

Արմենի կարծիքով՝ խելացի իշխանավորը Գյումրու մշակութային ժառանգությունը կարող է այնպիսի վարպետությամբ ներկայացնել աշխարհին, որ քաղաքը դառնա տուրիստական գոտի, մինչդեռ այսօր արվում է հակառակը: «Քաղաքում մի քանի ճարտարապետական ավանդույթներ կան` ցարական շրջան, խորհրդային շրջան, ժամանակակից շրջան: Նույնիսկ ունենք ցարական ժամանակների ռազմական պաշտպանական ֆորտիֆիկացիոն նմուշ՝ ի դեմս Գյումրու բերդի: Էս մասին ինչի՞ չի խոսվում: Ի՞նչ է, թթո՞ւ ենք դնելու էս ամեն ինչը, որ հորել ենք «յոթը գազ խորը»:

«Առաջին լրատվական»-ի հարցին, թե ինչու «Վերջին քաղաքը», կինոռեժիսորը պատասխանեց. «Որովհետև վերջին իսկական քաղաքն է Գյումրին»:

11936995_125332267814211_534899726_n

11912904_125479147799523_826924741_n

11930651_125332271147544_1231215019_n

11930694_125332261147545_2005070883_n

11920413_125332254480879_1950424167_n

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում