Marketium.ru-ն ներկայացրել է իտալական ազգային մի քանի ասույթ։
1. Բավական չէ միայն փող ունենալ, պետք է նաև դրանք ծախսել իմանալ
2. Վրեժը ճաշ է, որը պետք է սառը մատուցվի
3. Ոչինչ անհնարին չէ, եթե դու դա ցանկանում ես
4. Աշխարհը պատկանում է համբերատարներին
5. Ամեն ինչ Աստծո ստեղծածն է, բացառությամբ կանանց
6. Թշնամին վտանգավոր է, երբ պարտված է թվում
7. Երբ խաղն ավարտվում է թագավորն ու զինվորները նույն արկղի մեջ են դրվում
8. Եթե ուզում ես գնահատված լինել՝ մեռիր
9. Աստված սիրում է խոսել նրանց հետ, ովքեր լռում են
10. Կնոջ հետ վիճելու երկու տարբերակ կա և ոչ մեկը չի գործում: