Ֆրանսիայի ՆԳՆ ղեկավար Բեռնար Կազնևը հայտարարել է, որ Արևմտյան Եվրոպայի երկրներն Ամստերդամ-Փարիզ գնացքում տեղի ունեցած հրաձգությունից հետո պատրաստվում են խստացնել անվտանգության ռեժիմը երկաթուղային ճանապարհներին: Այս մասին հայտնում է Deutsche Welle-ը:
Որոշումն ընդունվել է եվրոպական 9 երկրների նախարարների հանդիպումից հետո, որոնք սահմանակից են Ֆրանսիային և նրա հետ երկաթուղային հաղորդակցություն ունեն:
Քննարկվում են այնպիսի միջոցառումներ, ինչպիսիք են՝ ուղևորների միջազգային վերահսկողության ուժեղացումը, անվանական տոմսերի ներմուծումը, անհրաժեշտության դեպքում վերահսկիչներին թույլատրելը խուզարկել ուղևորներին, ուղևորների մասին տվյալների բազայի տրամադրումը խմբավարներին:
Նա նշել է, որ ԵՄ հարևան երկրները ևս անհրաժեշտ են համարում գծերում անվտանգության ռեժիմի արդյունավետությունը բարձրացնելը:
Նաև բոլոր 9 պետությունները զենքի շրջանառության վերաբերյալ ԵՄ գործող օրենքների վերանայման հետ կապված դիմել են Եվրահանձնաժողովին, քանի որ դրանք մեծապես տարբերվում են երկրից երկիր:
Հրաձգության հետևանքով, որն իրականացրել էր Մարոկոյի 26-ամյա քաղաքացի Այուբ ալ-Կազանին Ամստերդամից Փարիզ ուղևորվող գնացքում, 3 մարդ է տուժել: