Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանի 4-րդ տուրում «Մանչեսթեր Սիթի»-ն սեփական հարկի տակ 2:0 հաշվով առավելության է հասել «Ուոթֆորդ»-ի նկատմամբ:
Մանչեսթերյան ակումբը Պրեմիեր լիգայում անընդմեջ հաղթանակների թվով գերազանցել է սեփական ռեկորդը: Թիմը վերջին 10 խաղում հաղթել է, եթե հաշվի առնենք նաև նախորդ մրցաշրջանի վերջին 6 խաղը:
Նախորդ ռեկորդը «քաղաքայիններ» սահմանել էին ավելի քան 100 տարի առաջ` 1912թ.` տոնելով 9 հաղթանակ անընդմեջ:
Հիշեցնենք, որ Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում «Մանչեսթեր Սիթի»-ն 4-րդ տուրից հետո 12 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Թիմը խփել է 10 գոլ և ոչ մի գոլ բաց չի թողել: