ԴԱԻՇ-ի զինյալներն Իրաքի արևմուտքում գտնվող Անբար շրջանում 200 խաղաղ բնակիչ են առևանգել՝ հայտնում է RIA Novosti-ն:
Տեղի քաղաքապետ Էր-Ռուտ Իմադ Ահմադի խոսքերով՝ ավելի վաղ առևանգվածները մասնակցել են ահաբեկչության դեմ կազմակերպված միջոցառմանը:
Ներկա պահին առևանգվածների գտնվելու վայրի մասին որևէ տեղեկություն չկա: