Wednesday, 24 04 2024
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ
19:40
Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն ժամանակ, երբ ժողովուրդն իրեն այդ մասին ասի
Շիրակի մարզի Կամո գյուղում ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիք է այրվել
19:30
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն
19:20
Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո է անցկացվել
19:10
Կատալոնիայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սահման ՀԱՊԿ-ի՝ զենն Ադրբեջանի՞
18:50
Մեծ Բրիտանիան գերճշգրիտ ավիառումբեր կմատակարարի Ուկրաինային
Սփյուռքը պետք է առաջնորդվի Հայաստանի պետական շահով. առաջնայինը ՀՀ կենսական շահն է
18:35
Ֆրանսիան ԵՄ-ին առաջարկել է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
Վրաստանի իշխող կուսակցությունը իր աջակիցներով ցույց կանի
Ապրում ենք քաղաքական ռեալիզմի աշխարհում՝ շատ հարցեր որոշողը ուժն է
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իր մոտ գերության մեջ գտնվող իսրայելցի 30 բարձրաստիճան գեներալի և սպայի մասին
Բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հովհաննիսյանը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ավրորա Մարդիգանյանին նվիրված հուշակոթող-քանդակը կխորհրդանշի նրա կյանքը՝ Ցեղասպանությունը վերապրելուց մինչև փրկություն
18:01
Ղազախստանը և Միացյալ Թագավորությունը ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր են ստորագրել
Հռոմի իտալաարաբական կենտրոնը նշել է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը

Մեծ ողբերգություն չեմ համարում այս սահմանադրության անցկացումը. Վիգեն Խաչատրյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Լոռու նախկին մարզպետ, Գուրգեն Արսենյանի ղեկավարած ՄԱԿ կուսակցության քաղաքական փորձագետ Վիգեն Խաչատրյանը:

Պարոն Խաչատրյան, այս օրերին նախագահական նստավայրում քաղաքական ուժերի հետ հանդիպումներ են տեղի ունենում՝ սահմանադրական բարեփոխումների քննարկման  հետ կապված: ՄԱԿ-ը ևս հրավեր է ստացել նախագահից: Ի՞նչ եք կարծում այս ողջ գործընթացի մասին:

– Գուրգեն Արսենյանը Հայաստանում չէ և հանդիպելու հետ կապված ես ինֆորմացիա չունեմ: Սովորական գործընթաց է տեղի ունենում, և ես զարմանում  եմ, որ դրան այդքան մեծ կարևորություն է տրվում։

Նոր Սահմանադրության նախագիծը ինչքանո՞վ է ընդունելի Ձեզ համար։ Կան մի շարք վիճահարույց կետեր, որոնցից ելնելով էլ մի շարք քաղաքական ուժեր կտրականապես դեմ են արտահայտվում այս նախագծին:

– Ընդհանրապես ես կարծում եմ, որ առկա խնդիրները սահմանադրությամբ չեն պայմանավորված, և դժվար թե փոփոխությունները որակական փոփոխությունների բերեն:

Շատերն առաջ են քաշում նաև հանրաքվեի լեգիտիմության հարցը. նշում են՝ քանի որ նախորդ ընտրությունները միջազգային ստանդարտներին համապատասխան չեն եղել, այս հանրաքվեն առհասարակ պետք է բոյկոտել:

– Հնարավոր է միջազգային ստանդարտներին համապատասխան լինի՝ չեմ կարող ասել, որ այդպես չի լինի: Իսկ հանրաքվեն առայժմ դժվար է  ասել, թե ինչ արդյունք կունենա: Ամեն դեպքում չեմ կարծում, թե ժողովուրդը շատ մեծ հետաքրքրությամբ է լցված այս հարցի հետ կապված:

Ընդդիմադիր քաղաքական ուժերն այս օրերին քննադատվում են Բաղրամյան 26 գնալու և քննարկումներ անցկացնելու համար: Ի՞նչ եք կարծում՝ ճի՞շտ է գնալ և առաջարկներ ներկայացնել, թե՞ առհասարակ բոյկոտել:

Ցանկացած դեպքում քննարկումն ավելի արդյունավետ եմ համարում: Պետք է առաջարկներ ներկայացնել:

– Այդ կերպ չի՞ լեգիտիմացվում ողջ գործընթացը։ Իշխող կուսակցության ներկայացուցիչները նշում են, որ նույնիսկ քննարկումներին մասնակցելը նշանակում է կոնսոլիդացիա ապահովել:

Եթե այդպես են ասում, գուցե հիմքեր ունեն ասելու: Ես ամեն դեպքում ճիշտ եմ համարում քննարկումներին մասնակցելը և առաջարկություններ ներկայացնելը:

Բոլոր դեպքերում հանդիպումներից և քննարկումներից խուսափելը արդյունավետ ճանապարհ չէ: Շփումներն ավելի դրական արդյունք են տալիս, քան մեկուսացումը: Շփվել, հանդիպել՝ չի նշանակում տեսակետ կիսել։ Թշնամական մթնոլորտը այս 25 տարիների ընթացքում համոզվեցինք, որ արդյունքի չի բերում: Հանդիպել, քննարկել՝ չի նշանակում ընդհանուր եզրակացության գալ: Արհամարհանքն ու թշնամանքը, անընդհատ նեգատիվ դիտարկումները, մերժողականը արդյունավետ չեն:

Ի՞նչ եք կարծում՝ սահմանադրական բարեփոխումների դեմ պայքարը կարո՞ղ է հաջողության հասնել: Գիտեք, որ արդեն իսկ կա դրա դեմ պայքարող «ոչ»-ի հստակ ճակատ:

Կարծում եմ, որ մեզ մոտ հիմա մի քիչ փակուղային իրավիճակ է: Ինչպես սահմանադրական փոփոխությունների ջատագովները, այնպես էլ սահմանադրական փոփոխությունները մերժողները տարբեր պատճառներով  անհրաժեշտ հասարակական աջակցություն չունեն: Չեմ կարծում, որ հասարակությունը ոգևորված սպասում է, թե երբ պետք է ընդունի կամ մերժի այս սահմանադրությունը: Հասարակությանը ոգևորող կամ հուզող ավելի լուրջ խնդիրներ կան, որոնք պարզապես պետք չէ կապել սահմանադրության հետ։ Վերջին հաշվով, եթե սահմանադրական փոփոխություններն անցնեն, ես դա որպես ողբերգություն չեմ դիտի: Մեր կյանքում դրանից շատ բան չի փոխվելու։

Սահմանադրական փոփոխությունների հարցը հիմա ներկայացնում են որպես իշխանությունների վերարտադրություն։ Կարելի է  սուրճի բաժակի շուրջ քննարկումներ անցկացնել՝ դրանք առանձնապես լուրջ զբաղմունք չեն, հնարավոր է  այդ նպատակը հետապնդվի:  Այս սահմանադրությամբ էլ կարող են վերարտադրվել: Բայց վերարտադրվել ասելով՝ մենք ի՞նչ ենք հասկանում։ Ցանկացած օրինական իշխանության վերարտադրվելը վատ չէ, խնդիրն այն է՝ այդ վերարտադրությունը օրինակա՞ն ճանապարհով է, թե՞ անօրինական: Բերում են օրինակ՝ պետք է խուսափել կառավարական ճգնաժամից, տարբեր երկրներում՝ կառավարական ճգնաժամի հետ մեկտեղ տնտեսությունը ծաղկել է: Տնտեսությունը իր ճանապարհով պետք է գնա, Իտալիայում 10 տարի կառավարական ճգնաժամ էր, բայց տնտեսությունը դրանից չէր տուժում: Կառավարության գործունեությունը սպասարկելն է, ոչ թե կառավարելը: Արհեստական ճգնաժամերի քողարկումն արդյունքի չի բերում: Պետք է այս դեպքում նայել, թե սահմանադրական փոփոխություններ ասելով՝ ինչ քաղաքական հարցադրում են անում։ Եթե հարցադրումը կառավարական ճգնաժամից խուսափելն է՝ ճիշտ չէ, ճգնաժամը եթե կա,  պետք է ի հայտ գա, որ խնդիրը լուծվի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում