Հազարավոր մարդիկ են հավաքվել Տոկիոյի խորհրդարանի շենքի մոտ, որպեսզի իրենց բողոքն արտահայտեն նոր օրենքի ընդունման դեմ, համաձայն որի՝ ճապոնական բանակը կարող է գործել երկրի սահմաններից դուրս՝ գրում է korrespondent.net-ը:
Բողոքի ակցիային հիմնականում մասնակցել են երիտասարդները, ուսանողները, ովքեր չեն վստահում վարչապետ Սինձո Աբեի ռեֆորմներին: Նրանք հայտարարում են, որ ուզում են պաշտպանել Ճապոնիայի պացիֆիստական սահմանադրությունը:
Ոստիկանությունը չի ցրել ցույցը: Նրանք շարվել են փողոցի երկայնքով և խնդրել ցուցարարներին չկուտակվել, որպեսզի քաղաքի կենտրոնում ճամապարհային երթևեկության համար խնդիրներ չառաջացնեն: