Թուրքիայի Մուշ քաղաքում բեռնատար գնացք են պայթեցրել, որն ընթացել է Էլազըգ-Թաթվան երթուղով: Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը:
Պայթյունի հետևանքով գնացքի 5 վագոնները շարքից դուրս են եկել, 3 մարդ վնասվածք է ստացել:
Հաղորդվում է, որ պայթյունն իրագործել են Քրդստանի աշխատավորական կուսակցություն (PPK) խմբավորման անդամները: