1․ Սուրճ խմեք
Առավոտյան մեկ բաժակ սուրճն արագացնում է նյութափոխանակությունը, սակայն 14:00-ից հետո նոր խթան է պետք օրգանիզմին՝ կարելի է մուգ թեյ խմել:
2․ Երեկոյան ժամերին մի սնվեք
Նյութափոխանակությունը երեկոյան դանդաղում է. դա բնական գործընթաց է և օրգանիզմը հանգստանում է: Ստացվում է փակ շրջան. երեկոյան կերած սննդամթերքի մեծ մասը ճարպի է վերածվում, իսկ ինչքան մեծ է ավելորդ քաշը, այնքան դանդաղ է ընթանում նյութափոխանակությունը:
3․ Ավելացրեք պղպեղ
Կծու պղպեղի մեջ պարունակվող կապսաիցին բաղադրիչն արագացնում է նյութափոխանակությունը։ Բացի դրանից, կծու ուտեստը մեղմում է ախորժակը:
4․ Մի ծուլացեք
Եթե առավոտյան ձգում վարժություններ եք արել, ապա դա չի նշանակում, որ օրվա մյուս հատվածը կարելի է անշարժ անցկացնել։ Երկու ժամը մեկ քայլեք կամ վարժություններ կատարեք: