Թվում է, թե մրգերը բնական շաքար են պարունակում և չեն կարող գոտկատեղին ավելորդ սանտիմետրեր ավելացնել: Բայց արդյոք անվտանգ է առանց սահմանափակումների սիրված միրգ և աղցան ուտելը: Goodhouse.ru-ն ներկայացնում է մրգերի կալորիականությունը:
Խաղող. տարածված կարծիքին հակառակ այն քիչ կալորիա է պարունակում՝ 100գ-ում 70 կալորիա:
Բանան. 100գ բանանը պարունակում է 100 կալորիա:
Խնձոր. մեկ պտուղը 40-70 կալորիա է պարունակում՝ կախված գույնից. որքան կանաչ է խնձորը, այնքան քիչ կալորիա է պարունակում:
Ելակ. 100գրամը պարունակում է ընդամենը 30 կալորիա: Ելակը հիմնականում բաղկացած է ջրից, կարելի է վստահորեն շատ ուտել:
Արքայախնձոր. 100գ՝ 50 կալորիա
Ծիրան. մեկ պտուղը 20 կալորիա է պարունակում:
Նարինջ. մեկ միջին նարինջը 90 կալորիա է պարունակում: Պետք չէ չարաշահել նարնջի հյութը, հակառակ դեպքում ավելորդ կիլոգրամներ կվաստակեք։
Ազնվամորի. այս հատապտղի ոչ մեծ բաժակը ձեզ մեծ քանակությամբ վիտամիններ կպարգևի և ընդամենը 30 կալորիա:
Մոշ. ազնվմորու հիմնական մրցակիցն է. նույնքան կալորիականություն ունի: