Գերմանիայի Քոբլենց քաղաքի մոտ 10 000 բնակիչ ստիպված է լքել իր տունը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակվա ռումբի հայտնաբերման պատճառով: Այս մասին հայտնում է TASS-ը՝ հղում անելով քաղաքի ղեկավարությանը:
Ռումբի քաշը մոտ 1 տոննա է, որը հայտնաբերվել է հինգշաբթի շինարարական աշխատանքների ժամանակ: Երբ տարհանումն ավարտվի, սակրավորները կփորձեն հեռացնել պայթուցիկը: