Լիբանանում երեկ տեղի ունեցած հանդիսության ընթացքում սուրբ է հռչակվել Օսմանյան կայսրության տիրապետության ժամանակաշրջանում նահատակված սիրիացի կաթոլիկ եպիսկոպոս Ֆլավիանո Մելքին։ Այս մասին գրում է իտալական «Մասաճերո» թերթը։
Ֆրանցիսկոս պապը այս ամսի սկզբին վավերացրել էր այս կապակցությամբ Սրբերի դատի ժողովի որոշումը:
Մելքին ծնվել է Քալեթ Մարայում (ներկայումս՝ Թուրքիայում) 1858-ին և սպանվել օսմանցի զինվորների կողմից Ջիզերեում 1915-ի օգոստոսի 29-ին, երբ մերժել էր իսլամի ընդունումը:
Օգոստոս 29-ին տեղի ունեցած հանդիսավոր պատարագին մասնակցել են Լիբանանի, Սիրիայի և Իրաքի արևելյան եկեղեցիների բազմաթիվ պատրիարքներ:
Մելքին երկրորդ եպիսկոպոսն է, որ այս պատվին է արժանանում երանելի Իգնատիոս Մալոյանից հետո: