Այսօր Քեմերոն Դիասի ծննդյան օրն է, հայտնում է calend.ru-ն: Նա ծնվել է 1972 թ. Օգոստոսի 30-ին Կալիֆոռնիա նահանգի Սան Դիեգո քաղաքում, անգլուհու և կուբացու ընտանիքում: 16 տարեկանում երեկույթներից մեկում Քեմերոնը Elite մոդելային գործակալությունում աշխատելու հրավեր է ստացել: Անմիջապես դպրոցն ավարտելուց հետո Դիասը պայմանագիր է ստորագրել և մեկնել Ճապոնիա՝ որպես մոդել աշխատելու: 16 տարեկանից Քեմերոնը կեցվածք է ընդունել Mademoiselle և Seventeen ամսագրերի հետ, նկարահանվել է Քելվին Քլայնի նորաձևության տան, Levi`s-ի և Coca-Cola-ի գովազդներում:
1990 թ. Քեմերոնը հաստատվել է Հոլիվուդում, որտեղ 1994 թ. իր գործակալի սեղանին տեսել է «Դիմակը» ֆիլմի սցենարը: Ֆիլմից հետո Քեմերոնը դերասանական վարպետության դասեր է անցել:
Քեմերոն Դիասը «Ոսկե գլոբուս» է ստացել «Բոլորը խենթանում են Մերիի համար» ֆիլմում կնոջ լավագույն դերի համար, նաև 3 այդպիսի մրցանակ երկրորդ պլանի կնոջ լավագույն դերերի համար «Լինել Ջոն Մալկովիչը», «Վանիլային երկինք», «Նյու Յորքի ավազակախամբերը» ֆիլմերում: