Հեռուստացույցի էկրանի առջև ժամեր անցկացնող մարդկանց մոտ մեծ է թոքային էմբոլիայով հիվանդանալու վտանգը: Այս մասին փաստում են ուսումնասիրությունների արդյունքները, որոնք ներկյացվել են Լոնդոնում Սրտաբանների եվրոպական ընկերության կոնֆերանսի ժամանակ՝ տեղեկացնում է The Independent-ը:
Թոքային էմբոլիան սրտից դեպի թոքերը ձգվող արյունատար անոթը խցանող հիվանդություն է: Ինչպես նշվում է՝ այդ հիվանդությունից Մեծ Բրիտանիայում տարեկան 60 հազար մարդ է մահանում:
Գիտնականները պարզել են, որ մարդիկ, որոնք հինգ և ավելի ժամ են անցկացնում հեռուստացույցի առջև, ավելի հաճախ են հիվանդանում թոքային էմբոլիայով: Նրանք զգուշացնում են ժամանակակից հեռուստաինդուստրիայի վտանգների մասին, որը թույլ է տալիս սիրված սերիալների և հեռուստածրագրերի սեզոնները դիտել ամբողջությամբ: