Եմենի նախագահ Աբդ Ռաբբու Մանսուր Հադին Սուդան իր երկօրյա այցի ընթացքում հայտարարել է, որ շիա ապստամբների դեմ պայքարն անհրաժեշտ է տարածաշրջանում Իրանի ազդեցությունը զսպելու համար: Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը:
«Եմենը շատ բարդ շրջան է ապրում: Հիմա մենք պատերազմում ենք տարածաշրջանում Իրանի ազդեցության տարածում թույլ չտալու համար»,- ասել է Հադին Սուդանի նախագահ Օմար ալ-Բաշիրի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ:
Հադիի խոսքով՝ «Իրանի ներկայությունը» կարելի է տեսնել Իրաքում, Սիրիայում և Լիբանանում և հավելել է, որ եթե հութիները վերահսկեին Եմենը, «Իրանը կհայտարարեր, որ վերահսկողության տակ է վերցրել չորրորդ արաբական մայրաքաղաքը»:
Հադին նշել է, որ վերջերս հաջողվել է ապստամբներին ճնշել, սակայն որոշ նահանգներում պայքարը շարունակվում է: