Մի քանի ամիս է անցել Ջենիֆեր Գարների և Բեն Աֆլեկի բաժանության մասին հայտարարությունից, գրում է MailOnline պորտալը: Սակայն այս ամբողջ ընթացքում զույգը մշտապես շշուկների առիթ է տվել. նրանք չէին հանում ամուսնական մատանիները և երեխաների հետ ժամանակ էին անցկացնում:
Սակայն հիմա պապարացիները Գարներին լուսանկարել են առանց ամուսնական մատանու, հայտնում է պորտալը: Դերասանուհին նոր ֆիլմում նկարահանումներից հետո վերադարձել է Կալիֆոռնիա: Նա սեփական տան մոտ հայտնվել է լուսանկարիչների օբյեկտիվում:
Բացի դրանից՝ Ջենիֆերին տեսել են նաև նոր դայակի հետ, որը հիմա զբաղեցնում է Քրիստինա Ուզունյանի տեղը, որի հետ սիրավեպ են վերագրում Բեն Աֆլեկին:
Ըստ ամենայնի, Ջենիֆեր Գարները վերջապես որոշել է նոր կյանք սկսել բաժանությունից հետո: