Թուրքիայի Թունջելի նահանգում զինված անձինք առևանգել են իշխող Արդարություն և զարգացում կուսակցության անդամ Սուլեյմանա Ջանփոլատին: Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը:
Հաղորդվում է, որ զինված անձինք փակել են ավտոմեքենայի ճանապարհը, որում եղել է Սուլեյմանա Ջանփոլատը, բռնի կերպով հանել են մեքենայից ու տարել անհայտ ուղղությամբ:
Վերջին ամսում Թուրքիայում ավելացել են հարձակումները պետական, այդ թվում՝ ռազմական օբյեկտների վրա: