The Inguistr-ի տեղեկացմամբ՝ ԱՄՆ-ում մեծ աղմուկ է բարձրացրել Կալիֆոռնիայի նախկին նահանգապետ, հոլիվուդյան դերասան Առնոլդ Շվարցենեգերի մահվան մասին լուրը:
Msmbs էլ․ հասցեով կայքը լուր է տարածել այն մասին, որ դերասանը մահացած է հայտնաբերվել Լոս Անջելեսի իր բնակարանում: Իբր ոստիկանները ջարդել են դուռը և հայտնաբերել նրա դին: Հոդվածում ասվում է նաև, որ նրա ընտանիքի անդամները հաստատել են լուրը:
Տեղական ԶԼՄ-ները հսկայական քանակությամբ զանգեր են ստացել դերասանի երկրպագուներից, որոնք ցանկացել են մանրամասներ ճշտել:
Ականատեսները Շվարցենեգերին տեսել են քաղաքում մեքենա վարելիս, ոմանք էլ նրան տեսել են «Անզուսպները» ֆիլմի պրոդյուսեր Ռոբերտ Էռլի հետ գրրծնական հանդիպման գնալիս:
Տեղեկացվում է, որ անհայտ անձինք, հրապարակելով այդ տխուր լուրը, հանրահայտ MSNBC.com հեռուստաալիքի անվան շնորհիվ հավաստիություն են հաղորդել դրան:
Ինքը՝ Շվարցենեգերը հրաժարվել է մեկնաբանել լուրը: