Իսպանիայի Լա Լիգայի 2015/16թթ մրցաշրջանի 2-րդ տուրում Մադրիդի «Ռեալ»-ն ընդունել էր «Բետիս»-ին:
Ռաֆայել Բենիտեսի սաները 5:0 հաշվով ջախջախեցին մրցակցին` տոնելով առաջին հաղթանակը Պրիմերայի ընթացիկ մրցաշրջանում: 2 ֆանտաստիկ գոլ խփեց Խամես Ռոդրիգեսը:
«Ռեալ» – «Բետիս»` 5:0
1:0 Բեյլ (2′), 2:0 Ռոդրիգես (39′), 3:0 Բենզեմա (47′), 4:0 Ռոդրիգես (50′), 5:0 Բեյլ (87′)