ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը միջուկային փորձությունների դեմ միջազգային օրը բոլոր երկրներին կոչ է արել արգելված միջուկային փորձարկումների համաձայնագիր ստորագրել, գրում է Rosbalt-ը:
Շաբաթ օրը տարածված ուղերձում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նշել է, որ Միջուկային փորձարկումները համընդհանուր արգելելու պայմանագիրը «միջուկային զենքի չեզոքացման հիմքն է»: Նա նշել է, որ ընդունվելուց մոտ 20 տարի անց պայմանագիրը դեռևս ուժի մեջ չի մտել:
Գրավոր հայտարարությունում Պան Գի Մունը 8 երկերների, այդ թվում` ԱՄՆ-ին, Հյուսիսային Կորեային, Իսրայելին և Իրանին, կոչ է արել վավերացնել պայմանագիրը, որպեսզի այն ուժի մջ մտնի: