Հավայան համալսարանի մասնագետները ենթադրել են, որ առաջիկա 5 մլրդ տարում Մերկուրին կարող է բախվել Վեներայի հետ, իսկ որոշ գիտնականներ ավելի լայնածավալ աղետ են կանխատեսում:
Օրինակ` ըստ մեկ այլ կանխատեսման` Մերկուրիի ուղեծրի փոփոխությունից հետո այն կարող է բախվել Արևի հետ, որի արդյունքում աղետ տեղի կունենա արեգակնային համակարգում:
Վերջին 7 տարվա ընթացքում Մերկուրիի հետ տեղի ունեցող փոփոխություններն ուսումնասիրելով` աստղաֆիզիկոսնեը հանգել են եզրակացության, որ առաջիկա 5 մլրդ տարում մոլորակը կարող է ամբողջությամբ անհետանալ իր ուղեծրից և մխրճվել կողքին գտնվող Վեներայի մեջ: