Woman-talk.com-ը ներկայացնում է 6 մթերք, որոնք կօգնեն պահպանել տեսողությունը:
Ձվի դեղնուց
Ձվի հում դեղնուցը պարունակում է լյուտեին: Դա հակաօքսիդիչ է, որը պայքարում է ազատ ռադիկալների դեմ: Օգնում է պահպանելու տեսողությունը: Եթե չեք կարողանում ուտել հում դեղնուց, այն փոխարինեք կանաչեղենով: Դրանք նույնպես պարունակում են մեծ քանակությամբ լյուտեին:
Սպանախ և այլ տերևավոր կանաչիներ
Սպանախը, կաղամբը, բողկը պարունակում են մեծ քանակությամբ լյուտեին և զեաքսանտին: Այդ հակաօքսիդիչները նվազեցնում են աչքերի խրոնիկական հիվանդությունների վտանգը: Պատրաստեք կանաչեղենը ձիթապտղի կամ կոկոսի յուղով:
Սաղմոն և այլ յուղոտ ձկներ
Յուղոտ ձկնեղենը շատ օգտակար է, քանի որ պարունակում է մեծ քանակով օմեգա-3:
Հատապտուղներ և ցիտրուսներ
A,C,E վիտամինների և ցինկի պարունակության շնորհիվ հատապտուղներն ու ցիտրուսները համարվում են աչքերի համար ամենաօգտակար մթերքներից:
Գազար
Նարնջագույն մթերքները` գազարը, դդումը, մանգոն և այլն, օգտակար են աչքերի համար:
Նուշ
Նուշը և մյուս ընկույզները հարուստ են A և E վիտամիններով: Կերեք օրը մի բուռ նուշ: Այդ 6 ուտելիքները ընդգրկեք ձեր օրաբաժնում: