Բրիտանացի երգչուհի Ռիտա Օրան ԱՄՆ-ում իր երաժշտական շրջափուլի շրջանակներում անմոռանալի է դարձել` բեմում հայտնվելով մանուշակագույն բլուզով, որի տակից փայլում էր կուրծքը: Մերկությունը որևէ կերպ ծածկելու համար Ռիտան կրծքերին աստղիկներ է նկարել և լուսանկարներն Instagram-ում տեղադրել:
Նա նաև կրել է շատ կարճ արծաթագույն կիսաշրջազգեստ, որի տակից երևացել է սև կիսավարտիքը` կայծակի տեսքով ճարմանդով: Կերպարը երգչուհին համալրել է Adidas-ի մարզակոշիկներով:
Ռիտան մազերը վառ երանգներով է ներկած եղել և մանուշակագույն շրթներկ օգտագործել: