Թավշյա սեզոնին հանգստանալը տարեցտարի ավելի տարածված է դառնում: Աշնան սկզբին զբոսաշրջիկների հիմնական հոսքը դադարում է, իսկ օրերը դեռևս տաք են մնում:
ELLE-ն ընտրել է 5 լավագույն վայր թավշյա սեզոնին հանգստանալու համար:
Կիպրոս և Հունաստան
Միջերկրածովյան հանգստի համար ամենալավ ժամանակը գարունն է և աշունը: Օդի ջերմաստիճանը մնում է +25-ի սահմաններում, իսկ ջրի ջերմաստիճանը 25-ից իջնում է: Հենց այդ ժամանակ էլ կարելի է հանգիստ շրջել տեսարժան վայրերում, քանի որ հանգստացողների քանակը նվազում է:
Հորդանան
Այնտեղ նույնպես աշնան սկզբում թուլանում է ամառային տապը: Աշնանը Հորդանանում անձրևներ չեն լինում, օրերը արևոտ են, գիշերները՝ տաք: Օդի ջերմաստիճանը մնում է +25-ի սահմաններում:
Իսպանիա
Իսպանիայի ամառը չափազանց դաժան է, այդ պատճառով զբոսաշրջիկները գերադասում են այնտեղ գնալ աշնանը: Թեթև ցուրտը նպաստում է հնագույն տեսարժան վայրերով զբոսնելուն: Ցուցակում անպայման ընդգրկեք Մադրիդը:
Չեռնոգորիա
Այստեղ աշնանը զբոսաշրջիկներին սպասվում է ոչ թանկ և հետաքրքիր հանգիստ: Գեղեցիկ բնություն, Ադրիատիկ տաք ծով, համեղ տեղական խոհանոց: Եվ բազմաթիվ տեսարժան վայրեր:
Թուրքիա
Հանգստի համար ընտրեք Միջերկրական և Էգեյան ծովերը: Այդտեղի փոքր և հարմարավետ ծովածոցերում կան բազմաթիվ փոքր առողջարանային քաղաքներ: