Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է իր թիմի՝ «Քրիսթալ Փելես»-ից կրած պարտությունը:
«Մեր մրցակիցը հիանալի էր նախապատրաստվել խաղին: Կարծում եմ՝ մենք էլ ավելիին էինք արժանի, բայց ոչ հաղթանակի:
Մրցավարը կոպիտ սխալ թույլ տվեց՝ 0:0 հաշվի ժամանակ չնշանակելով 11 մետրանոց: Այնուամենայնիվ, ես դժգոհ եմ «Չելսի»-ի ցուցադրած ֆուտբոլից»,- BBC –ն մեջբերում է պորտուգալացի մասնագետի խոսքերը: