Ճամայկացի արագավազորդ Ուսեյն Բոլտը դարձել է աշխարհի 11-ակի չեմպիոն:
100 և 200 մետր վազքի աշխարհի ռեկորդակիրը Ճամայկայի հավաքականի կազմում ոսկե մեդալ է նվաճել նաև 4х100 մետր փոխանցումավազքում՝ Պեկինում ընթացող աշխարհի առաջնության շրջանակներում:
Վեցակի օլիմպիական չեմպիոնը Պեկինում չեմպիոնի տիղտոսը նվաճել էր նաև 100 և 200 մետր վազքատարածությունում: