Եթե աղբը ժամանակին տնից դուրս չբերվի, ապա առողջության համար խնդիրներ կարող են ծագել, գրում է MIGNews-ը:
Բրիտանացի գիտնականներն ուսումնասիրել են միջին վիճակագրական աղբարկղերը և պարզել, որ դրանցում մահաբեր մանրէները շատ արագ են բազմանում: Արդեն երկրորդ շաբաթում աղբի մեջ մինչև 600 տոկոս նոր միկրոօրգանիզմներ են հայտնվում:
Դրանցից ամենավտանգավորները ստաֆիլոկոկերն են, որոնք մաշկի աբսցես, սեփսիս են առաջացնում: Աղբի մեջ այդ մանրէները շաբաթական մոտ 130 տոկոս պապուլյացիա են դրսևորել:
Կենցաղային թափոններում այդ նույն ժամանակահատվածում 82 տոկոսով մեծացել է E.coil աղիքային ցուպիկների քանակը: