ՀԱՄԱՍ-ի քաղաքական բյուրոն ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունին հրաժարականի կոչ է արել: Պաղեստինցիների նման արձագանքը հետևեց այն բանին, երբ գլխավոր քարտուղարը նրանց մեղադրեց «Անսասան ժայռ» 51-օրյա գործողության արդյունքում ստորագրված հրադադարի խախտման համար: Այս մասին գրում է MIGNews-ը:
Պան Գի Մունի այն հաղորդագրությունից հետո, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը արդարացիորեն են պատասխանել ՀԱՄԱՍ-ի հրթիռային հարվածներին, նրան մեղադրել են Իսրայելի իշխանություններին պաշտպանելու համար, որպեսզի վերջիններս «պաղեստինցիների դեմ ավելի շատ հանցագործություններ գործեն»: «Դիմադրության իսլամական շարժման» մամլո քարտուղար Սամի Աբու Զուհրին հայտարարել է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը պետք է պաղեստինցիներից ներողություն խնդրի, իսկ հետո կամավոր հեռանա իր պաշտոնից:
«Նա պետք է օբյեկտիվ լինի և ոչ թե աջակցի կողմերից մեկին: Հատկապես, եթե նա բավականին տեղեկություն չունի»,- ասել է Զուհրին: